Սյունիքի մարզի Գեղի գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում, այսօր՝ հուլիսի 31-ին, տեղի է ունեցել սողանք, անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:: Պարզվել է, որ տներից մեկի մոտակա այգում ակտիվացել է սողանք, ինչի հավանական պատճառը կարող է հանդիսանալ վերջերս տեղացած հորդառատ անձրեւները:

Ակնադիտական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 10 մ բարձրությամբ եւ 30 մ երկարությամբ հողաշերտը սահել է՝ դեմ առնելով չբնակեցված տան արտաքին պատին՝ չվնասելով պատը: