Ոստիկանության Մուշի բաժնում, հուլիսի 31-ին, օպերատիվ տվյալներ են  ստացվել, որ Գյումրիի Կոշտոյան փողոցի 5-րդ հանրակացարանի բնակչուհի 31-ամյա Նաիրա Ա.-ն իրացնում է կեղծ  ալկոհոլային  խմիչքներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ փաստը ստուգելու կապակցությամբ նույն օրը, ժամը 23.55-ին,  ոստիկանության ծառայողները եղել են նշված հասցեում, որտեղ Նաիրա Ա.-ն իր կացարանում ներկայացրել է 6 շիշ 0,5 լ տարողությամբ «Արմյանսկայա կրեպոստ» տեսակի կոնյակ, 15 շիշ 0,5 լ տարողությամբ «Տալկա» տեսակի օղի եւ 72 շիշ 1 լ տարողությամբ պոլիէթիլենային շշերով տարբեր տեսակի ըմպելիքներ:

Պարզվել է, որ կոնյակների ակցիզային դրոշմանիշերը կեղծ են, իսկ զովացուցիչ ըմպելիքների պիտակների վրա բացակայում են  արտադրանքի հոլոգրաֆիկ ակցիզները:

Նաիրա Ա.-ն հայտարարել է, որ նշված խմիչքները վերավաճառելու համար իրեն տվել է 41-ամյա Անահիտ Կ.-ն, որը օգոստոսի 1-ին, ժամը 02.00-ին, իր բնակարանում, ոստիկանության ծառայողներին է  ներկայացրել 72 շիշ 1 լ տարողության առանց ակցիզային դրոշմանիշի, պոլիէթիլենային շշերով տարբեր տեսակի զովացուցիչ ըմպելիքներ:

Նաիրա Ա.-ն հայտարարել է, որ նշված խմիչքները վաճառելու նպատակով իրեն է տվել ոմն Արա:

Հայտնաբերված խմիչքները վերցվել են:

Նշանակվել է փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: