Երեւանի Ազատության պողոտայի եւ Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում, հուլիսի 31-ին, ժամը 23.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 32-ամյա մի քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ վրաերթը կատարած վարորդին եւ ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: