Երեւանի  Աթոյան եւ Այվազովսկի փողոցների խաչմերուկում, հուլիսի 31-ին, ժամը 13.20-ին, իրար են բախվել «ՎԱԶ-2121» (Նիվա) եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՎԱԶ-2121»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: