Երեւանում, այսօր՝ օգոստոսի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. 10-ամյա երեխան ցած է ընկել շենքի տանիքից:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ոստիկանության մամուլի ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը նշեց, որ այդ միջադեպի առթիվ ոստիկանության Էրեբունիի բաժնում քննություն է սկսվել:

Մեր տեղեկություններով՝ 10-ամյա Նորայր Ջուլհակյանը, հարսանիքի ժամանակ ցանկացել է դիտել խողովակի միջով եւ անզգուշաբար ցած ընկել տանիքից:

Ողբերգությունը տեղի է ունեցել Երեւանի Խորենացի փողոցում: Դեպքի վայր ժամանած «շտապօգնության» բրիգաթը փորձել է առաջին օգնություն ցուցաբերել երեխային, սակայն երեխան արդեն մահացած է եղել: