Հայաստանի հյուսիսային շրջաններում, օգոստոսի 2-ին, գիշերվա առաջին ժամերին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, լեռներում տեղ-տեղ կարկուտ: Քամին՝ հյուսիս-արեւելյան՝ 2-7 մ/վրկ, որը ամպրոպի ժամանակ կարող է հասնել 15-20 մ/վրկ: Հայաստանի մնացած վայրերում օդերեւութաբանները կանխատեսում են առանց տեղումների եղանակ:

«Հայպետհիդրոմետի» հաղորդմամբ` Երեւանում, օգոստոսի 2-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպամածության ավելացում, սակայն տեղումների հավանականությունը փոքր է: Մայրաքաղաքում գիշերը սպասվում է+16+18, ցերեկը` +30+32 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում` գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +20+25,

Կոտայքում` գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +20+25,

Գեղարքունիքում` գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +20+25,

Լոռիում` գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +21+24,

Տավուշում` գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +24+28, 

Արագածոտնի լեռներում ` գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +20+25,

Արագածոտնի նախալեռներում` գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +28+31, 

Արարատում` գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +30+32,

Արմավիրում` գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +30+32,

Վայոց ձորի լեռներում` գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +20+25,

Վայոց ձորի նախալեռներում` գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +30+32, 

Սյունիքի հովիտներում` գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +28+32, 

Սյունիքի նախալեռներում` գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +21+25,

Լեռնային Ղարաբաղում` գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +23+28: