Դավթաշեն ու Շենգավիթ վարչական շրջաններում բնակիչների ամենշաբաթյա ընդունելությունն այս անգամ անցկացրել է անձամբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
«Այս ընդունելություններին իմ անակնկալ այցերի նպատակն այն է, որ բնակիչների հետ անմիջական շփումների միջոցով առավել մոտիկից ծանոթանամ բարձրացվող խնդիրներին: Համոզված եղեք, որ քաղաքային իշխանություն-բնակիչ կապն ավելի ու ավելի է ամրապնդվելու, եւ մենք միասին, հետզհետե լուծելու ենք բոլոր այն խնդիրները, որոնք տարիներ շարունակ ծառացած են եղել մեր առջեւ»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Բնակիչներն իրենց հերթին նշել են, որ մայրաքաղաքում այսօր ընթացող լայնածավալ աշխատանքներն արդեն իսկ փաստում են, որ իրենց կողմից բարձրացվող հարցերն ու առաջարկները հետզհետե ծրագրային ընթացք են ստանում եւ կյանքի կոչվում:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին տեղում հանձնարարել է լինել հետեւողական բնակիչների կողմից բարձրացված խնդիրների լուծման հարցում ու էլ ավելի ամրապնդել վարչական շրջանի աշխատակազմ-բնակիչ կապը:





























