NEWS.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ եւս մեկ կադրային փոփոխություն է տեղի ունեցել ոստիկանության համակարգում: Ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ է նշանակվել Ռուբեն Նավասարդյանը, որը մինչ այդ Շիրակի մարզի Անիի բաժնի պետն էր:

Հիշեցնենք, որ այսօր ոստիկանության Մաշտոցի պետ Արտակ Պողոսյանը նշանակվեց Կենտրոնի բաժնի պետ: