Սիրիական բանակի օրվա կապակցությամբ երկրի նախագահ Բաշար Ասադը այցելել է Դամասկոսի նահանգի Դարեյա քաղաքի զինծառայողներին։ Բուն քաղաքում շարունակվում են գրոհայինների խմբերի մնացորդների հետապնդումները։

Սիրիական պետական «ՍԱՆԱ» տեղեկատվական գործակալությունը տարածել է Ասադի շնորհավորական ուղերձը՝ կապված սիրիական բանակի հիմնադրման 68-ամյակի հետ։ Նա ոգեւորել է բանկի մարտիկներին՝ երախտագիտություն հայտնելով արիության եւ հայրենիքն անձնվիրաբար պաշտպանելու համար։ Ասադը նշել է, որ եթե վստահ չլինեին բանակի հզորության եւ քաջության վրա, չէին կարողանա դիմակայել 2 տարի շարոնակվող ագրեսիային։ Ըստ նրա՝ բանակը կերտում է երկրի նոր հերոսական պատմությունը։ Ասադի խոսքով՝ այսօրվա բանակայիններն իրենց նվիրումով օրինակ են ծառայում հետագա սերունդներին։