Հուլիսի 31-ին Լիտվայում Հայաստանի դեսպան Արա Այվազյանը հանդիպել է Լիտվայի Հանրապետության Սեյմասի (Խորհրդարանի) նախագահ Վիդաս Գեդվիլասի հետ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, գոհունակություն հայտնելով Հայաստանի եւ Լիտվայի միջեւ միջպետական հարաբերությունների ակտիվ զարգացման կապակցությամբ, կողմերը կարեւորել են միջխորհրդարանական ոլորտում շարունակական համագործակցությունը: Այս կապակցությամբ կողմերը քննարկել են խորհրդարանական մակարդակով փոխայցելություններին վերաբերող հարցեր:
Հանդիպմանն անդրադարձ է եղել 2013թ. երկրորդ կիսամյակում ԵՄ Խորհրդում Լիտվայի նախագահության առաջնահերթություններին, կարեւորվել է նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք ԵՄ-Արեւելյան գործընկերության գագաթաժողովը, քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:





























