Հայաստանի կառավարությունում այսօր՝ օգոստոսի 1-ին ներկայացվել եւ ամփոփվել են ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության 2013 թ. առաջին կիսամյակի գնահատված կատարողականների եւ ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման հաշվետվությունները:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ՀՀ վարչապետին զեկուցել է գերակա խնդիրների կատարման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին, մանրամասներ ներկայացրել առաջիկա ծրագրերի վերաբերյալ: ՀՀ ոստիկանության 2013 թ. առաջին կիսամյակի գործունեության հաշվետվության քննարկմամբ ՀՀ կառավարությունում եզրափակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների կիսամյակային գործունեության արդյունքների ամփոփման գործընթացը: