Օգոստոսի 5-ին Հայաստանի Պաշտպանության նախարարությունում կսկսեն գործել Ռուսաստանի Դաշնության զինվորական ուսումնական հաստատություններն ընդունված կուրսանտների համար ռուսաց լեզվի դասընթացները:
Հայաստանում Ռուսհամագործակցության ներկայացուցչության մամուլի ծառայությունից հայտնում են, թե դասնթացները կնպաստեն ունկնդիրների ռուսաց լեզվի իրենց գիտելիքների խորացմանը, ինչը կօգնի նրանց Ռուսաստանում ուսուցման ընթացքում:
Պարապմունքները կտեւեն 18 աշխատանքային օր` մինչեւ օգոստոսի 24-ը: Ուսուցման ամենօրյա դասընթացը կազմում է 4 ժամ: Կուրսանտները կպարապեն 10 հոգանոց 5 խմբերում:
Հայաստանում Ռուսհամագործակցության ներկայացուցչության Ռուսաց լեզվի ուսումնա-մեթոդական ռուսաստանյան կենտրոնի կողմից կազմակերպված դասընթացները Ռուսաստանի Դաշնության զինվորական ուսումնական հաստատություններն ընդունված կուրսանտների համար անցկացվում են 2010 թվականից:





























