ՍԹԱՐ մանրածախ ցանցն առաջիկայում կսկսի դատական կարգով անվճարունակության (սնանկության) գործընթացը: Այս մասին տեղեկացնում է ԱրմԻնֆո գործակալությունը՝ հղում անելով ցանցում աշխատող արժանահավատ աղբյուրներին: Ըստ աղբյուրի՝ ցանցը կվերածվի առանձին պարենային խանութների:
Ներկայում ՍԹԱՐ-ի խոշորագույն բաժնետերն է հանդիսանում Viest Assets Ltd-ն, որը գրանցված է օֆշորային Բրիտանական իջինյան կղզիներում (BVI): 2011 թ. սեպտեմբերին «Սթար Դիվայդ» ընկերությունը գնեց սուպերմերկետների «Ֆլեշ» ցանցը եւ «Քէթրին» խանութները, 30 խանութներով դառնալով Հայաստանի խոշորագույն ռիթեյլերը: 2012 թվականի կեսերին փոխվեց ցանցի ղեկավար կազմը՝ նոր գործադիր տնօրեն դարձավ Թեոդորա Տիչերիչը (Սերբիա): Նոր տնօրենը ժառանգեց մատակարարների հանդեպ խոշոր պարտքեր:




























