Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, օգոստոսի 1-ին, ժամը 23.30-ին, ՔՀԳՎ եւ Շենգավիթի բաժնի ծառայողները Երեւան քաղաքի Մայիսի 9-ի փողոցի 11 շենքից հայտնաբերել եւ բերման են ենթարկել Ուկրաինայի քաղաքացի, 1981 թ. ծնված Վիտյա Խ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2006 թ. մարտի 13-ից հետախուզվում էր Ուկրաինայի ՆԳՆ Օդեսայի մարզի իրավապահների կողմից` Ուկրաինայի քրեական օրենսգրքի 115 հոդվածի 2-րդ մասի /սպանություն/ մեղադրանքով:
Վիտյա Խ.-ն ձերբակալվել եւ տեղափոխվել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՁՊՎ:





























