Արագածոտնի մարզի Նիգավան, Լուսագուղ, Սարալանջ գյուղերում եւ Ապարան քաղաքում ժամը 14.40-ից մինչեւ 14.55-ը տեղացել է առատ կարկուտ: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է օգոստոսի 2-ին, ժամը 14.56-ին:
Տվյալ տարածաշրջանները «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում:
Վնասի չափերը ճշտվում են:





























