Երեւանի քաղաքապետարանի մոտ այս պահին քաղաքացիական ակտիվիստները ֆլեշմոբ են իրականացնում:

«Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության անդամները մեկ ժամ առաջ Երեւանի տարբեր վեց կետերից շարժվել են քաղաքապետարան, որտեղ միացնելու են իրենց հետ բերած կտորները եւ մեծ նկար են ստանալու:

Հիշեցնենք, որ արդեն 7-րդ օրն է, ինչ «Չենք վճարելու 150 դրամ» նախաձեռնության ակտիվիստները քաղաքապետարանի առջեւ նստացույց են կազմակերպել եւ ի թիվս այլոց, որպես առաջնային խնդիր նշվում է տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին եւ «Երեւանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանին պաշտոնանկ անելու պահանջը:

Տեսանյութը՝ «Ազատություն» ռադիոկայանի