«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ օգոստոսի 2-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 411,12 դրամ: Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.91 կետով կամ 0.22%-ով;

Բորսայում այսօր վաճառվել է 2,1 մլն. դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում որոշ փոխանակման կետերում դոլարի առքի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 410 դրամ, վաճառքինը՝ 412,5 դրամ:

Forex միջազգային շուկայում եվրոն այսօր սակարկվել է 1.3217 դոլարին մոտ; Երեկ Եվրոպաjի կենտրոնական բանկի նախագահ Մ. Դրագին հայտարարել է, որ բանկի քաղաքականությունը կմնա հարմարվողական (ադապտացվող) երկար ժամանակ, ինչը թուլացրել է եվրոյի դիրքերը: 

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 33,0978 ռուբլի: Դոլարն ամրապնդվել է ռուբլու նկատմամբ: