Հայկական էլեկտրական ցանցեր ընկերությունը կարող է տուգանվել 5 մլն դրամով: Հարցը ներառված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի օգոստոսի 7-ի նիստի օրակարգում:

Խնդիրը հետեւյալն է. հունիսի 13-ին Արաբկիր համայնքի մի շարք թաղամասեր հոսանքազրկվել են` 24 ժամից ավելի (Բաղրամյան, Թումանյան, Սարմեն, Մոսկովյան, Պլեխանով, Թամանյան, Դեմիրճյան, Ալիխանյան, Զառուբյան, Անտառային փողոցների 3408 բաժանորդ): Թեեւ հոսանքազրկումը տեղի է ունեցել վթարի պատճառով (վնասվել են մալուխները), հոսանքազրկումը եղել է արտապլանային, ու գերազանցել է 24 ժամը, հետեւաբար` ՀԷՑ-ը պարտավոր է փոխհատուցել բնակիչներին:

Սակայն հատուցումը տրվել է ոչ բոլորին, մասնավորապես` հատուցում չեն ստացել Բաղրամյան 53 շենք, եւ Դեմիրճյան 12/14 շենքի սպառողները: Փոխհատուցումն ուշացնելու հիմքով էլ Հանձնաժողովը պատրաստել է որոշման նախագիծ տուգանքի մասին: