Ընկուզեղենը դրական ազդեցություն է ունենում ուղեղի վրա: Քալիֆորնիայի համալսարանի մասնագետները պարզել են, որ տկարամտությունը կապված է մարդու արյան մեջ երկաթի մակարդակով: Երկաթի անբավարարության արդյունքում զարգանում է անեմիա, որի հետեւանքով ընկնում են էրիթրոցիտների ցուցանիշները: Այդ բջիջներն իրենց հետ կարեւոր տարր` թթվածին են բերում, եւ եթե այդ ֆունկցիան չի գործում,  մտավոր ակտիվությունը նվազում է, քանի որ ուղեղի հյուսվածքները թթվածնային քաղց են զգում:

Սակայն, ըստ գիտնականների, ելք կա` ճիշտ սնունդը: Գիտնականները խորհուրդ են տալիս շեշտը դնել ընկուզեղենի վրա, այնուհետեւ հատիկաընդեղենի, լյարդի, ձկնեղենի:  Հատկապես օրգանիզմում երկաթի մակարդակին պետք է հետեւել 65 տարեկանից հետո: