««Ոչ իշխանական, ոչ էլ ընդդիմադիր ուժերը չեն կարող արձագանքել, որովհետեւ ոչ թե նոր խաղի կանոններ ստեղծելու խնդիր կա, այլ Րաֆֆի Հովհաննիսյանը պարզապես խաղընկեր է ման գալիս, ինչը, կարծում եմ, պրիմիտիվ է որպես քաղաքական գործիչ։ «Ժառանգությունից» կամ Րաֆֆի Հովհաննիսյանից որեւէ բովանդակային քննարկում կամ նոր մոտեցում չեմ սպասում»,- «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ համազգային կլոր սեղանի շուրջ համախմբվելու կոչն այսպես է գնահատում ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը»,- գրում է «Առավոտ» թերթը եւ հավելում.
«Նրա խոսքերով՝ սովորաբար համախմբման կոչերը լինում են նախապես ներկայացված ծրագրի քննարկումից հետո. «Երբ որեւէ տեսակետ, սկզբունք է քննարկվում, մշակվում, որ մարդիկ կարողանան հասկանալ՝ ինչի մասին է խոսքը։ Րաֆֆի Հովհաննիսյանի կոչը քաղաքական դաշտի համար ոչ միայն անհրաժեշտություն չէ, այլեւ իրագործելի չէ...»,- մեջբերում է «Առավոտը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):





























