Ռուսաստանում Մայկոպսկի շրջանում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով երեք մարդ զոհվել է, եւս երեքը ծանր վիճակում հոսպիտալացվել են:
Նախնական տվյալներով` «ВАЗ-2101»-ի վարորդ, Հայաստանի 60-ամյա բնակիչը կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս եկել հանդիպակաց գիծ եւ բախվել «ВАЗ-21102»-ին, որի ղեկին 26-ամյա տեղի բնակիչ է եղել: Երկու վարորդները, ինչպես նաեւ «ВАЗ-2101»-ի 48-ամյա ուղեւորուհին, տեղում մահացել են: Երեք հոգի էլ ծանր վնասվածքներով տեղափոխվել են Ադիգեյի հանրապետական հիվանդանոց:





























