Դամասկոսում օգոստոսի 26-ին կեսօրից հետո Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով երկու հայ է վիրավորվել: Ինչպես NEWS.am-ին հայտնում են Հալեպում Հայկական Առաքելական եկեղեցու Բերիական թեմի մամուլի ծառայությունում, վիրավորվել են Թորոս Սարգսյանը եւ Ռաֆֆ Չապուրյանը:

Մասամբ վնասվել են եկեղեցին եւ հայկական միջնակարգ «Թարգմանչաց» դպրոցի մերձակա շենքը: 

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդում էր, որ Դամասկոսում Հայաստանի դեսպանության տվյալներով, օգոստոսի 26-ին Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է Հակոբ Սարգսյանը:

Ընդհանուր առմամբ, մինչ արյունալի դեպքերը, Սիրայում ապրում էր մոտ 60-70 հազար հայ: Կեսից ավելին բնակվում էր Հալեպում, մյուս կեսը ցրված էր այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Լաթակիան, Հոմսը, Ղամիշլին, Հասակեն, Յաղուբիան, Ռաքքան, Քեսաբը եւ, իհարկե, մայրաքաղաք Դամասկոսը: