Այն բանից հետո, երբ Մարտին Օհանովը շահեց Լոս Անջելեսում կայանալիք պոկերի համաշխարհային խաղարկությանը մասնակցելու նախապես վճարված ցանկալի տեղը, նրա կինը, ով չի կարող տարբերել ֆլեշը սթրիթից, համոզել է նրան մի քան մուգ ապակիներով ակնոց գնել: Հետո նա անմիջապես ետ է վերցրել իր առաջարկը:
Ինչպես գրում է «Glendale News-Press»-ը, Օհանովին մուգ ակնոցներ պետք չեն: Նա հազվադեպ է ցույց տալիս իր զգացմունքները: Գլենդելում իր բնակարան այցելած անձի հետ 90 րոպե տեւած զրույցի ընթացքում նա միայն մեկ անգամ է ժպտացել, երբ իր կինը պատմել է, թե ինչպես են 30 տարի առաջ հանդիպել Ադրբեջանում:
Թեեւ իր քարացած դեմքը կօգնի նրան այն ժամանակ, երբ մեկ շաբաթ հետո Բելլ Գարդենս քաղաքի «Bicycle Casino»-ում կմրցի հարյուրավոր ուրիշների հետ, այն չի օգնել նրան շահել այդ տեղը, քանի որ խաղարկությունն ընթացել է օնլայն տարբերակով: Օհանովը, ով 1990-ական թթ. հայ փախստականի կարգավիճակով ԱՄՆ է ներգաղթել, կարողացել է օնլայն մրցաշարում հաղթել 2300 մասնակիցների:
Անցյալ տարի ԼոսԱնջելեսի մրցաշարում, որն իր կրկնօրինակներն ունի ամբողջ աշխարհում եւ որի վերջին փուլը կհեռարձակվի 2014 թ. «Fox Sports Net» հեռուսալիքով, առաջարկում է ավելի քան 2 մլն դոլար մրցանակ: 57-ամյա տղամարդը սկսել է պոկեր խաղալ միայն 2 տարի առաջ: Նախկինում նա շախմատի սիրահար է եղել, քանի դեռ պոկերը չի վերածվել մոլուցքի:
Մարտին Օհանովը այս պահին գործազուրկ է: Նախկինում նա եղել է կոշկակար եւ ինչ-որ ժամանակ աշխատել է բժշկական փոխադրումների բիզնեսում: Ադրբեջանում նա առեւտրական է եղել: Երբ Խորհրդային Միությունը փլուզվել է եւ 1988 թ. սրվել է իրավիճակը, Սվետլանա Օհանովան ցանկացել է ԱՄՆ-ում ստանալ փախսատականի կարգավիճակ, սակայն ամուսինը չի ցանկացել լքել հայրենիքը: Երկու տարի անց տասնյակ մարդկանց հետ միասին նա պատանդ է վերցվել, երբ ավտոբուսով մեկնել է իր գործերով: Առեւանգողները վերցրել են նրա գումարն ու ապրանքները, որոնք պետք է վերջինս վաճառեր: Տուն վերադառնալով՝ նա կնոջն ասել է. «Արի գնանք»:
Այն ժամանակ, երբ կնոջ եղբայրները բնակվում են Միացյալ Նահանգներում, Օհանովի քույրերը բնակվում են Ուզբեկստանում, քանի որ ավարտին չեն հասցրել փախստականի կարգավիճակ ստանալու գործընթացը: «Հնարավոր է, եթե նա շատ գումար շահի, մենք կկարողանանք նրա քույրերին այստեղ բերել», - հայտնել է Սվետլանա Օհանովան:




























