Հայաստանն արդեն այսօր պատրաստվում է Օսմանյան կայսրությունում 20-րդ դարասկզբին իրականացված Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Այդ մասին խորհրդարանի ամբիոնից մարտի 17-ին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նա ընդգծել է, որ այդ միջոցառումները մեծ ֆինանսական ծախսեր եւ կազմակերպչական հնարավորություններ են պահանջում: «Մենք մտադիր ենք վավերագրական եւ գիտական ֆիլմեր նկարահանել, միջազգային համաժողովներ անցկացնել»,- ասել է վարչապետը: Նա նաեւ տեղեկացրել է, որ կառավարությունում աշխատանքային խումբ է ստեղծվել Ցեղասպանության 95-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման համար: «Աշխատանքային խմբում կընդգրկվեն պատմաբաններ, փորձագետներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ»,- հստակեցրել է Տիգրան Սարգսյանը եւ հավելել. «Բոլոր այդ միջոցառումները մեծ արդիականություն են ստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ակտիվացման համատեքստում»: