ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը գաղտնալսել է Բրազիլիայի եւ Մեքսիկայի առաջնորդների հեռախոսազրույցները եւ հետեւել համացանցային հաղորդակցություններին: Նման տվյալներ են պարունակվում ամերիկացի լրագրող Գլեն Գրինվոլդի զեկույցում, որը հեռարձակվել է Բրազիլիայի հեռուստատեսությամբ:

Գրինվոլդը հայտնել է, որ 2012թ. հունիսին թվագրված փաստաթղթերը իրեն էր հանձնել  ԿՀՎ-ի նախկին գործակալ, հատուկ ծառայությունների գործունեությունը գաղտնազերծած Էդվարդ Սնոուդենը: Դրանք ապացուցում են, որ համացանցային թրաֆիքը եւ Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռոուսեֆի ու Մեքսիկայի նախագահ Էնրիկե Նիետոյի հեռախոսային բանակցությունները  գաղտնալսվել են:

Էնրիկե Պենիա Նիետոյի դեպքում տեղեկությունն ամերիկյան հատուկ ծառայությունների ձեռքում էր հայտնվել դեռ այն ժամանակ, երբ վեջինս նախագահի թեկնածու էր, այլ ոչ թե ընտրված առաջնորդ, հայտնում է rbc-ն` վկայակոչելով  AP-ը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին ԱԱԳ-ի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը, որը 1 տարով ժամանակավոր ապաստան է ստացել Ռուսաստանում, բացահայտել էր ամերիկյան գաղտնի ծառայությունների ստվերային բյուջեի վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաեւ ներկայացրել էր այն երկրների ցուցակը, որոնք ամենից ավելի են հետաքրքրում ԱՄՆ-ի հետախուզությանը: Համապատասխան տեղեկությունները Սնոուդենը հանձնել էր The Washington Post թերթին:

Սնոուդենը բացահայտել է ամերիկյան հատուկ ծառայությունների ստվերային բյուջեն: