Կիեւի դատարանը պայմանական ազատազրկման է դատապարտել 3 հոգու՝ նրանց մեղավոր ճանաչելով մայիսին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ լրագրողներին ծեծելու մեջ:

Մեղադրյալներն ու տուժած լրագրողները կարողացել են համաձայնության գալ:

Մեղադրյալներից մեկին պարտավորեցրել են նաեւ լրագրողներից յուրաքանչյուրին վճարել 11 հազար գրիվեն նյութական փոխհատուցում: Մյուս երկուսը ստիպված են լինելու վճարել 4 հազարական գրիվեն:

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Կիեւում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ մեղադրյալները լրագրողների վրա են նետել շշեր եւ քարեր, իսկ ոստիկանությունը չի փորձել նրանց կանգնեցնել: