Բելառուսի իշխանությունները քրեական գործ են հարուցել ռուսաստանցի գործարար «Ուրալկալիում»-ի համասեփականատեր Սուլեյման Քերիմովի դեմ` այսպես կոչված «Բաումգերտների գործով»: Նա միջազգային հետախուզման մեջ է, ասվում է երկրի Քննչական կոմիտեի հայտարարությունում: Քերիմովի գործողությունները քննությունը որակել է որպես իշխանության եւ ծառայողական լիազորությունների չարաշահում: Նրա համար նախատեսվող առավելագույն պատիժը մինչեւ 10 տարվա ազատազրկումն է՝ գույքի բռնագրավմամբ:
Բելառուսի ՔԿ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ Քերիմովի եւ Բաումգերտների գործողությունները զգալի վնաս են հասցրել ՌԴ-ին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին Մինսկում կալանավորել էին «Ուրակալիում»-ի գլխավոր տնօրեն Վլադիսլավ Բաումգերտներին: Իր հերթին Մոսկվան պահանջել էր անմիջապես ազատել ռուսաստանցուն:





























