Եգիպտոսում ճգնաժամի պատճառով թեյի գները նվազել են, գրում է The Financial Times-ը` վկայակոչելով թրեյդերներին:
Մասնավորապես, Pekoe Fanning 1 անվամբ հայտնի քենիական միջին որակի թեյի 1 կգ-ի արժեքն անցյալ տարվա համեմատությամբ նվազել է 34%-ով` մինչեւ 2,64 դոլար: Դա 2010թ. կեսերից ի վեր ամենացածր մակարդակն է:
Ընդ որում, թրեյդերները նախազգուշացնում են, որ գներն էլ ավելի կընկնեն, քանի որ առաջիկայում Եգիպտոսում վաճառքի աճ չի սպասվում: Եգիպտոսում թեյի վրա դեպքերի բացասական ազդեցության մասին նախազգուշացրել էր նաեւ թեյի համաշխարհային խոշոր արտադրող հնդկական Mcleod Russel-ը:
Քենիայի նման երկրների համար թեյի գների անկումը բավականին զգալի է, քանի որ այդ ապրանքի աճեցնելը եւ վաճառքը կազմում է բյուջեի կարեւոր բաղկացուցիչը, նշում է lenta.ru-ն: Աֆրիկայում թեյի խոշոր արտահանողներ են նաեւ Մալավին, Ուգանդան եւ Տանզանիան: Դրությունը նաեւ բարդացնում է այն, որ այս տարի թեյի բազմաթիվ արտահանողներ առատ բերք են ունեցել:




























