Թուրքիան պետք չէ պահպանել Սիրիայի հնարավոր հարձակումից, սակայն եթե հարվածը հասցնեն, դաշնակիցները կքննարկեն պատասխան քայլը: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ այսօր Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա կարծիքով, այս փուլում Patriot զենիթահրթիռային համակարգերը բավարար զսպող միջոց են:
«Թուրքիային եւ թուրքական ժողովրդին պաշտպանելու մեր բոլոր ծրագրերը, այսպես թե այնպես, արդյունավետ են գործում: Սակայն եթե Թուրքիայի վրա հարձակում գործեն, ապա դա կգնահատվի որպես մեզ բոլորիս վրա հարձակում: Անխոս, դաշնակիցները կքննարկեն, թե ինչպիսին պետք է լինի պատասխանը»,-ասել է նա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշենք, որ Թուրքիան բազմիցս նշել է, որ մտադիր է միջամտել Ասադի կառավարությունը պաշտոնանկ անելու գործընթացին: Նույն բանը անելու կոչ է արվել նաեւ միջազգային հանրությանը:





























