Եգիպտական իշխանությունները որոշել են Գազայի հատվածի հետ սահմանին բուֆերային գոտի ստեղծել: Այս տարածքում բնակվող բնակիչների մոտ տասը տներ արդեն քանդվել են: Մաքրման համար եգիպտական ուժերն ընտրել են մեկուկես կիլոմետրանոց սահմանային գիծ: Զինվորականների խոսքով դրա ներքո ընկած են հարյուրավոր թունելներ, որոնց ելքերը թաքնված են նկուղներում, հաղորդում է «Polit.ru»-ն:
Ինչպես գրում է «Արուց Շեւա»-ն՝ վկայակոչելով եգիպտական պաշտոնյային, ով չի ցանկացել նշել իր անունը, գոտու ստեղծումն անհրաժեշտ է Սինայի թերակղզում ահաբեկչության դեմ պայքարի համար: Թունելներով Եգիպտոս են իբր ներխուժել արմատական հայացքներ ունեցող պաղեստինցիներ, որոնք աջակցել են «Մահեմդական եղբայրներ» շարժմանը: Եգիպտական իշխանությունները խստացրել են նաե ծովային սահմանի վերահսկողությունը, հաղորդում է «Lenta.ru»-ն:
Եգիպտոսի եւ Գազայի հատվածի սահմանին թունելները կիրառվել են տարբեր տեսակի ապրանքները մաքսանենգության համար, ինչպես նաեւ մարդկանց տեղափոխման համար: Դրանք պաղեստինցիներին օգնել են շրջանցել Եգիպտոս եւ Իսրայելի կողմից հաստատված սահմանափակումները:





























