Պակիստանի նախկին ղեկավար Փերվեզ Մուշարաֆին նոր՝ արդեն երրորդ, մեղադրանքն է առաջադրվել:

Այս անգամ նախկին նախագահին մեղադրում են 2007-ին արմատական կրոնական առաջնորդ Աբդուլլահ Ռաշիդ Գազիի սպանությանն առնչություն ունենալու մեջ: Այն ժամանակ արմատական տրամադրված։ ուսանողների կողմից Կարմիր մզկիթը գրավելու ժամանակ զոհվել էր մոտ 100 մարդ, այդ թվում Ռաշիդ Գազին, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:

Բացի այդ, Մուշարաֆին մեղադրում են 2007-ին Պակիստանի նախկին վարչապետ Բենազիր Բհուտտոյի սպանությունը կազմակերպելու մեջ: