Չինական Lenovo ընկերության գլխավոր տնօրեն Յան Յուանցինը որոշում է ընդունել սեփական տարեկան եկամուտից իր աշխատակիցներին վճարել 3.25 մլն դոլարի չափով հավելավճար:
Աշխարհի մոտ 20 երկրներում ընկերության տարբեր ստորաբաժիններում աշխատող 10 հազար աշխատակից կստանա մոտ 325 դոլար:Ինչպես հայտնում է «Gazeta.ru»-ն, վկայակոչելով Bloomberg-ին, Յան Յուանցինը արդեն երկորդ անգամ է տարեկան եկամուտը այս կերպ տնօրինում. 2012թ.-ին նա աշխատակիցների միջեւ բաժանեց մոտ 3 մլն չափի գումար:




























