Ինտերպոլն «Ուրալկալիի» բաժնետեր Սուլեյման Քերիմովին ներառել է հետախուզվողների միջազգային բազայում: Այս մասին սեպտեմբերի 3-ին հաղորդել է Բելառուսի ՆԳՆ ներկայացուցիչ Կոնստանտին Շալկեւիչը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին Բելառուսի քննչական կոմիտեն պաշտոնապես հայտարարել էր այն մասին, որ Քերիմովը մեղադրվում է «Բելառուսական կալիումային ընկերություն» ՓԲԸ պաշտոնյաների նկատմամբ մեկ այլ քրեական գործի շրջանակներում: Ավելի վաղ նույն գործի շրջանակներում ձերբակալվել էր նաեւ «Ուրալկալիի» գլխավոր տնօրեն Վլադիսլավ Բաումգերտները:

Ռուսաստանցի գործարար Սուլեյման Քերիմովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Քերիմովի փաստաբանի խոսքով՝ ոչ ինքը, ոչ իր պաշտպանյալը որեւէ պաշտոնական փաստաթուղթ չեն ստացել բելառուս քննիչների կողմից: