Միջերկրական ծովում Ռուսաստանի ՀՀՊ-ի կողմից գրանցված բալիստիկ երկու հրթիռները կարող էին բաց թողնված լինել ամերիկյան նավից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով մի աղբյուրի:
«Ռուսական ՀՀՊ-ի կողմից գրանցված հրթիռների մեկնարկը կարող էր իրականացվել այժմ Միջերկրական ծովի կենտրոնական մասում գտնվող ամերիկյան նավերից մեկից», - հայտնել է նա: Հրթիռներն, ամենայն հավանականությամբ, ծովն էին ընկել, տրված մեկնարկի խնդիրը, հավանաբար, օդերեւութաբանական իրավիճակը հստակեցնելն էր, պարզաբանում է աղբյուրը:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն արդեն հայտնել է, որ ամերիկյան նավերն ու օդանավերը կապ չունեն Միջերկրական ծովի արեւելյան ափ՝ դեպի Սիրիա ուղղված հրթիռների արձակման հետ: Այդ մասին հաղորդել է CBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով իշխանությունների մի ներկայացուցչի:
Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Դամասկոսի եւ Իսրայելի պաշտպանության նախարարություններում տեղեկություններ չունեն բալիստիկ հրթիռների արձակման մասին: Սիրիայի տեղորոշիչ կայանները երկրի տարածքում հրթիռի անկում չեն գրանցել, հայտնել է երկրի ուժային կառույցների աղբյուրը:
Հիշեցնենք, որ ռուսական հրթիռային հարձակման նախազգուշական սարքերը երկու բալիստիկական հրթիռի արձակում գրանցել Միջերկրական ծովում: Ըստ Սիրիայի՝ հրթիռները ծովն են ընկել:





























