Վենեսուելայում զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել: Առանց էլեկտրականության է մնացել երկրի գրեթե կեսը, ներառյալ` Կարակասը: Միջադեպի պատճառ է դարձել էլեկտրահաղորդման լարերի խափանումը:
Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն վթարի մեջ տեսել է ընդդիմության հետքը: Մադուրոն այն անվանել է «հեղաշրջման փորձ»` մեղքը դնելով «ֆաշիստական աջ խմբավորումների» վրա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հոսանքազրկումը բազմաթիվ խցանումներ է առաջացրել. լուսացույցների աշխատանքի խափանման պատճառով վարորդները սկսել են խախտել երթեւեկության կանոնները, մետրոյի գնացքները նույնպես կանգ են առել: Սակայն նավթամշակման համալիրները շարունակել են իրենց աշխատանքը` նրանք առանձին տեղից են սպասարկվում, հայտնում է rbc-ն:
Երկրում հոսանքազրկումից ամենից ավելի տուժել են կենտրոնական եւ արեմտյան նահանգները` 23-ից 12-ը, հայտնում է «Ինտերֆաքսը»:



























