Ռուսաստանը որեւէ զինված հակամարտության չի մասնակցելու, հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ G20 գագաթաժողովի նախաշեմին Առաջին ալիքին եւ The Associated Press-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով Սիրիայում տիրող իրավիճակի մասին հարցին:
«Մենք, բնականաբար, չենք պատրաստվում որեւէ հակամարտության մասնակցել»,-ասել է նա, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Պուտինն իր զրուցակիցների ուշադրությունը դարձրել է նրա վրա, որ ներկայումս ռուսական բանակի ստորաբաժանումներ արտերկրում չկան՝ բացի նախկին Խորհրդային միության տարածքում երկու բազաներից եւ ՄԱԿ-ի մանդատների շրջանակներում իրականացվող գործողություններում խաղաղապահների մասնակցությունից:





























