2012թ ընթացքում բրիտանական խորհրդարանում գրանցվել է պոռնոգրաֆիկ բնույթի կայքեր մուտք գործելու ավելի քան 300 հազար փորձ: Նման տվյալներ է ստացել Huffington Post Uk պորտալը՝ ստորին պալատին արված պաշտոնական հարցման արդյունքում:
Մեծահասակների համար նախատեսված կայքերայցելել են ինչպես պատգամավորնորն ու նրանց օգնականները, այնպես էլ խորհրդարանի հասարակ աշխատակիցները:
Այցելությունների պիկ է գրանցվել նախորդ տարվա նոյեմբերին՝ 114 844 փորձ, ինչպես նաեւ այս տարվա ապրիլին՝ 55 552, փոխանցում է NEWSru.com-ը:
Վեսթմինսերյան պալատի շենքում, ընդհանուր առմամբ, աշխատում է մոտ 5000 մարդ:





























