Քալիֆորնիական Գլենդել քաղաքում հարսանիքի ժամանակ անկոչ հյուրը, ով ազգությամբ հայ է, կրակոցներով վիճաբանության հեղինակ է դարձել: Այդ մասին գրում է «Glendale News-Press» թերթը:
Ականատեսները ոստիկաններին պատմել են, որ անկոչ հյուրը կեսգիշերից հետո փորձել է մտնել «Անուշ» հանդիսությունների սրահ, որտեղ ընթանում էր հարսանեկան արարողությունը: Վեճը սրվել է, սկսվել է ծեծկռտուք: Կանայք ու երեխաները փորձել են բաժանել կռվի մասնակիցներին: Հարսանիքի մոտ 20 հյուրեր վիճել են հանդիսությունների սրահից դուրս, երբ, ականատեսների խոսքով, անկոչ հյուրը զենքով օդ է կրակել: Ականատեսները բարձր պայթյուններ են լսել:
Առանց հրավերի հարսանիք եկած մարդը նկարագրվում է որպես հայ, ով ճաղատին դաջվածք է ունեցել եւ կրել է սեւ հագուստ: Ոստիկանությանը չի հաջողվել գտնել անկոչ հյուրին. դեպքի վայրում չեն գտել նաեւ փամփշտակալներ:




























