Ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի անդամ Ֆրեդ Նիլը դատապարտել է Թուրքիայի կառավարության հայտարությունն այն մասին, որ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի, ասորիների ու հրեաների ցեղապսանության վերաբերյալ ավստրալացի զինվորների հայտարարությունները կեղծ են: Այդ մասին գրում է Ավստրալիայում «Neos Kosmos» հունական թերթը:

Թերթին տված հարցազրույցում Ֆրեդ Նիլը իր հայտնել է իր ցնցումի մասին, երբ Թուրքիայի դեսպանը ԱՆԶԱԿ-ի(Ավստրալիական ու Նորզելանդական բանակային կորպուս) գրությունները կեղծ համարեց, ինչպես նաեւ հաղորդեց, որ Նոր Հարավայի Ուելսի կառավարությունը  մի քանի տարբերակ է քննարկում՝ Թուրքիայի կողմից ավստրալացի պատգամավորներին Գալիպոլի այցելել արգելելուն պատասխանելու համար: «Մենք չպետք է մոռանանք, որ այդ ցեղասպանությունները տեղի են ունեցել: Անտեսել պատմական փաստը նշանակում է հարվածել փրկվածների հարազատներին ու հաջորդող սերունդներին»,- հայտնել է նա:

Պատգամավորը կոչ է արել նաեւ Ավստրալիայի ԱԳ նախարար Բոբ Կարրին միջամտել իրավիճակին: «Վիրավորական է, որ դաշնային կառավարություն վախկոտություն է դրսեւորում, եւ որ Թուրքիայի կողմից սպառնալիքներն ազդում են մեր դաշնային կառավարության վրա: Դա ծիծաղել է: Կառավարությունը պետք է վարվի արդար ու ճշմարիտ, եւ տեղի չտա սադրանքներին»,- ասել է Նիլը:

Նոր Հարավայի Ուելսի խորհրդարանում անցյալ շաբաթ ունեցած ելույթի ժամանակ պատգամավորը հաստատել է հաղորդումների հավաստիությունը ՝ վկայակոչելով ստուգված պատմական աղբյուրներին, այդ թվում նաեւ ԱՆԶԱԿ պաշտոնական գրությունների փաստաթղթերը: Նիլը հայտարարել է, որ քննարկման հիմքում ընկած է «հիշողության անձնական ու խմբային իրավունքը», եւ հավելել է, որ Թուրքիայի հայտարությունն այն մասին, որ իր գործողությունները ատելությամբ են պայմանավորված, անհմին են: «Հարուցու՞մ է արդյոք ատելություն, ինչպես իրականում, այնպես էլ մտացածին,  Հոլոքոստի հիշատակի հարգանքը, կամ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ճապոնացիների կողմից տիմորցիների ու պապուասների տանջանքները: Պատմական վիճարկումները հաճախ վիրավորանք են հարուցում, հատկապես, երբ արմատավորված դիրքորոշումը խարխլվում է»,- նշել է Ֆրեդ Նիլը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի կառարությունը սպառնացել է արգելել ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի խորհդարանաի անդամներին ներկա գտնվել Գալիպոլիում տեղի ունեցած իրադարձություններ հարյուրամյակին նվիրված արարողություններին: Սա պատասխան քայլ էր առ այն, որ մայիսի  խորհրդարանը միաձայն ընդունեց հայերի ցեղասպանությունը պաշտոնապես ընդունող բանաձեւը: Իր նամակում Թուրքիայի դեսպան Գյուլսերեն Չելիկը ԱՆԶԱԿ ռազմագերիների վկայությունը անվանել է կեղծված: