Russia Today հեռուստաալիքը WikiLeaks-ից փաստաթղթեր է ստացել այնպիսի ընկերությունների մասին, որոնք ավտորիտար ռեժիմներին լրտեսական ծրագրեր եւ համակարգեր են մատուցում:

ՓՓաստաթղթերը վերաբերում են Gamma International եւ Trovicor ընկերություններին որոնք «Լրագրողներ առանց սահմանների» ցուցակում որակված են որպես «ինտերնետի թշնամիներ»: Գաղտնի փաստաթղթերում հիշատակվում են նաեւ Cobham, Amees, Digital Barriers, ETL Group, UTIMACO, Telesoft Technologies ընկերութունները: Այս մասին հաղորդում է «Lenta.Ru»-ն:

RT-ն միակ ռուսական լրատվամիջոցն է, որը Ռուսաստանում WikiLeaks-ի գործընկերն է դարձել եւ որին հասանելի է դարձել գաղտնի տեղեկությունների նոր արտահոսքը: