Ֆրանսիայի Նիցցա քաղաքում սեպտեմբերի 7-15-ը կկայանա Ֆրանկոֆոնիայի 7-րդ միջազգային խաղերը, որին կմասնակցի նաեւ հայաստանյան պատվիրակությունը: Հայաստանյան մշակութային պատվիրակությունը կգլխավորի ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ, Ֆրանկոֆոնիայի 7-րդ միջազգային խաղերի ազգային համակարգող Արեւ Սամուելյանը: Պատիրակության կազմում ընդգրկված են գրականագետ Շուշանիկ Թամրազյանը, լուսանկարիչ Փիրուզա Խալափյանը, քանդակագործ Մելիք Շահնազարյանը, նկարիչ Աշոտ Գրիգորյանը եւ «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալության հայաստանյան ներկայացուցիչ Տիգրան Լիլոյանը: