Ռոսպոտրեբնադզորը կասեցրել է մի շարք մոլդովական գինիների ներմուծումը՝ դրանցում պարունակվող վնասակար խառնուրդների պատճառով: Այս մասին հաղորդել է գերատեսչության ղեկավար Գենադի Օնիշչենկոն:

Օնիշչենկոն ասել է, որ մոլդովական գինու խմբաքանակի ներմուծումը կասեցվել է այն պատճառով, որ ալկոհոլային արտադրանքը երկար ժամանակ պահվել է պլաստիկե տարաներում եւ գինու մեջ նստվածք է առաջացել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ 2006-ի գարնանը արգելվել էր մոլդովական գինին ներմուծել Ռուսաստան, իսկ աշնանը երկու երկրների նախագահները պայմանավորվել էին հանել պատժամիջոցները՝ որակի լրացուցիչ վերահսկում իրականացնելու նախապայմանով: