«Այո» ասելով Մաքսային միությանը, «այո» ասելով Պուտինի ռեժիմից կախվածությանը եւ «ոչ» ասելով ԵՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրին, Հայաստանը հեռացավ Եվրոպայից: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի փոխնախագահ Գունար Հոքմարքը:
Նրա խոսքով՝ այդ որոշումը կթուլացնի ժողովրդավարության հեռանկարները եւ կավելացնի Ռուսաստանի կողմից իր հարեւանների վր ազդեցության ռիսկը:
Հայաստանի շրջադարձը Ռուսաստանի կողմը ընդգծում է «Արեւելյան գործընկերության» նպատակներին հասնելու կարեւորությունը այն երկրների համար, որոնք ձգտում են եվրոպական ինտեգրման:
«Այն երկրները, որոնք պատրաստ են ամրապնդել ժողովրդավարական կառույցները եւ օրենքի գերիշխանությունը, պետք է իմանան, որ ԵՄ-ն բաց է սերտ համագործակցության եւ ինտեգրման, իրենց անկախությունների ամրապնդման եւ մեր ընդհանուր անվտանգության համար»,-հայտարարել է Հոքմարքը:





























