Հռոմի Ֆրանցիսկոս պապը, դիմելով G20 գագաթաժողովի մասնակիցներին եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ որպես գագաթաժողովի ղեկավարի, դեմ է հանդես եկել Սիրիայում տիրող իրավիճակը ռազմական ուղիով լուծելուն, հայտարարել է Վատիկանի ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդին:

«Ռազմական միջամտության փոխարեն պետք է վերսկսել խնդրի խաղաղ լուծման ուղիների որոնումները, կողմերին բանակցելու հնարավորություն տալ՝ միջազգային հանրության աջակցությամբ»,-ասվում է պապի հայտարարությունում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա իր նամակում կոչ է արել միջազգային առաջնորդներին պասիվ չմնալ եւ գտնել սիրիական հակամարտության լուծման այնպիսի ուղի, որը թույլ կտա խուսափել կոտորածից: Ընդ որում, նա հաստատակամորեն դեմ է հանդես եկել ռազմական լուծմանը: