Քալիֆորնիայի Բերբանկ քաղաքի ոստիկանները ճանապարհին ստուգման նպատակով մեքենա են կանգնեցրել եւ հայտնաբերել, որ ուղեւորներից մեկը ոտքին հրազենային վնասվածք ունի: Վիրավոր տղամարդը անհապաղ տեղափոխվել է տեղի հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին հաղորդում է տեղեկատվական ծառայության «Nixle» կայքը:
Դրանից հետո ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ հրաձգությունը տեղի է ունեցել Բերբանկ քաղաքի բնակելի տներից մեկում: Փաստի առթիվ ոստիկանության քննիչները փնտրում են 23-ամյա Կարլեն Ստեփանյանին եւ տեղի բնակիչներից խնդրել են տեղեկություն ունենալու դեպքում հայտնել իրավապահ մարմիններին:



























