Դոմինիկյան Հանրապետությունից 34-ամյա օդաչու երիտասարդը հատուկ հայուհու հետ ամուսնանալու նպատակով եկել է Հայաստան եւ ամուսնացել իրենից 10 տարով մեծ հայուհու հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ամուսնության եւ ընտանիքի «Հանդիպում» կենտրոնի տնօրեն Նարե Մարտոյանը: Նրա խոսքով՝ տղամարդը հայ հարեւաններ է ունեցել եւ հավանելով հայկական ընտանիքի մոդելը որոշել է ամուսնանալ միայն հայուհու հետ: «Մեր հարսնացուն, ում ամուսինը մահացել էր, նաեւ աղջիկ ուներ, սակայն տարիքից կոմպլեքսավորվելով այդ տղային մերժեց: Բայց տղան հասավ իր ուզածին:
Նա միայն աղջկա հեռախոսահամարն ուներ: Հնարամիտ տղամարդը այդ հեռախոսահամարով գնում է գազի վարձն է վճարում եւ, երբ կտրոնը տալիս են, մեջը այդ աղջկա հասցեն է նշված լինում: Ծաղիկներով գնում է այդ հասցեով, երբ աղջիկը տեսնում է նրան, դուռը փակում է, սակայն տղան ամբողջ գիշեր գիշերում է դռան մոտ ու ստիպված աղջիկը դուռը բացում է»,- պատմեց Նարե Մարտոյանը եւ ավելացրեց, որ տղան հասել էր նրան, որ աղջիկը մինչեւ ականջների ծայրը սիրահարվել է նրան եւ ամուսնացել գնացել են Դոմինիկյան Հանրապետություն:





























