Սեպտեմբերի 5-ին Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինյան պալատում սկսված G20-ի աշխատանքը լուսաբանում են շուրջ երկու հազար լրագրողներ: Մեկ օրում մամուլի ներկայացուցիչները կերել են ավելի քան 20 տոննա մթերք:
«Ռեստորանում մեկ օրում սպասարկել են 1500 մարդու: 26 տոննա մթերք է սպառվել, - ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: - Շատ եք ուտում»:
Պեսկովը հավելել է, որ գագաթաժողովին մասնակցում է 1882 լրագրող: Նրանց Ստրելնի միջազգային կենտրոն հասցնում են «մետեորներով», հայտնում է dni.ru-ն: Արդեն իրականացվել է 104 չվերթ: Յուրաքանչյուր օդանավ օրը 100 կմ է հաղթահարում:
Լրագրողների աշխատանքի համար կազմակերպիչները մամուլի մի ամբողջ քաղաք են ստեղծել: Այն գտնվում է Կոնտանտինյան պալատից ոչ հեռու: Մամուլի քաղաքի եւ պատվիրակության կենտրոնի աշխատանքն ապահովելու համար ներգրավված են 500 կամավորներ:
Կոնստանտինյան պալատ լրագրողների մեծ մասը չի կարողանում մտնել. առաջնահերթությունը տրված է լուսանկարիչներին եւ օպերատորներին: Հավատարմագրված լրագրողների մեծ մասը տեղեկությունն ստանում է անմիջապես մամուլի կենտրոնից, որտեղ կազմակերպվել են միջոցառումների տեսահեռարձակումներ, պատվիրակությունների տեղեկատվական ճեպազրույցներ:





























