Սեպտեմբերի 5-ի երեկոյան G20-ի առաջնորդների առաջ ելույթ ունենալիս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Սիրիայի հակամարտության խաղաղ կարգովորման կոչ է արել։
«Ես վստահ եմ, որ քիմիական զենքի թեման շատ կարեւոր է միջազգային խաղաղության եւ անվտանգության համար, եւ ես ուշադրություն եմ հրավիրում այն վեճերի վրա, թե միջազգային հանրությունն այդ կապակցությամբ ինչ քայլեր պետք է ձեռնարկի:
Նման բոլոր քայլերը պետք է ձեռնարկվեն ՄԱԿ-ի կանոնակարգի համապատասխան, եւ դա սկզբունքի հարց է», - հայտնել է Բան Կի Մունը: Նա նաեւ ԱԽ-ի անդամ երկրների առաջնորդներին եւս մեկ անգամ կոչ է արել պատասխանատվություն դրսեւորել Սիրիայի խնդրի լուծման հարցում:
Գլխավոր քարտուղարը հայտարարել է Սիրիայում հակամարտող զինված կողմերին զենք մատակարարելու անթույլատրելիության մասին: Նա եւս մեկ անգամ նշել է, որ այդ երկրում ճգանաժամը ռազմական լուծում չունի: Բան Կի Մունը հայտնել է Սիրիայի հարցով «Ժնեւ-2»-ի շուտափույթ գումարման անհրաժեշտության մասին:
Բան Կի Մունը խոստացել է Սիրիայում քիմիական զենքի կիրառման հարցով վերլուծության արդյունքները ներկայացնել ՄԱԿ-ի ԱԽ-ին եւ կազմակերպության բոլոր մասնակից երկրներին` դրանք ստանալուց անմիջապես հետո, ինչպես նաեւ բարձր է գնահատել Դամասկոսի համագործակցությունը:
Բան Կի Մունը հայտնել է, որ ՄԱԿ-ի փորձագետների վերցրած բոլոր նմուշներն արդեն Եվրոպայի չորս լաբորատորիներում են` փորձաքննություն անցկացնելու նպատակով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























