Լրատվամիջոցները Էդվարդ Սնոուդենի  տրամադրած հերթական սենսացիան  են հրապարակել։ Պարզվում է, Ամերիկյան հետախուզությունը կարողանում է կոտրել ինտերնետում կիրառվող ծածկագրության գրեթե բոլոր  ստանդարտները։

The New-York Times-ի եւ  The Guardian-ի տվյալներով՝ ԱՄՆ-ին հասանելի են աշխարհի շատ ընկերությունների կոմերցիոն գաղտնիքները, նաեւ առանձին մարդկանց նամակագրությունները։

The Guardian-ը վկայակոչելով՝ utro.ru-ն հայտնում է, որ ԿՀՎ-ն, ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը եւ Մեծ Բրիտանիայի կառավարական  կապի վարչությունը կարողանում էին վերահսկել գրեթե ամեն ինչ։  Կոտրում էին ոչ միայն գերհամակարգիչների եւ տաղանդավոր հաքերների օգնությամբ, այլեւ  տեխնոլոգիական ընկերությունների եւ փրովայդերների հետ գաղտնի համագործակցության միջոցով։

Ամեն տարի  այդ նպատակների համար մինչեւ 250 մլն էր ծախսվում։