Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը մարտի 11-ի օծել է վարչապետի աշխատասենյակը։ УНИАН-ի հաղորդմամբ, այս մասին այսօր Դնեպրպետրովսկի մարզային վարչակազմի նոր նախագահի ներկայացման ժամանակ հայտարարել է նա։
«Գլխավոր Ռադայի նիստից հետո ես մտա վարչապետի աշխատասենյակ եւ զգացի ծանր, ճնշող աուրա։ Ես զանգահարեցի Կիեւո-Պեչորեւսկյան մայրավանքի Պավել քահանային եւ խնդրեցի օրհնել աշխատասենյակը։ Նա եկավ, օրհնեց, եւ աուրան թեթեւացավ»,-նշել է Ուկրաինայի վարչապետը։
Նրա խոսքով, չնայած որ երկրում գործերը դեռ չեն լավացել, սակայն «իր հոգին թեթեւ է»։



























